19:16  ,  12 ապրիլի, 2019

ԵԱ․ Արթուր Դավթյանը բազմամարտի եզրափակիչում 8-րդն է

Լեհաստանի Շչեցին քաղաքում անցկացվող սպորտային մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Դավթյանը մասնակցեց բազմամարտի եզրափակիչին եւ գրավեց 8-րդ տեղը։ Որակավորման փուլում եւս նա ցույց էր տվել 8-րդ արդյունքը։ Առաջին երկու տեղերը գրավեցին ռուսաստանցիներ Նիկիտա Նագորնին եւ Արթուր Դալալոյանը։

Հայաստանի եւս երկու ներկայացուցիչ հանդես կգան եզրափակիչում։ Վահագն Դավթյանն ու Արթուր Թովմասյանը օղակների վարժությունում կպայքարեն մեդալի համար։  Որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավել էր երկրորդ, Արթուր Թովմասյանը՝ չորրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս