18:31  ,  12 ապրիլի, 2019

Վիգեն Խաչատրյան․ Մեծահասակներում փոքր արծաթե մեդալ նվաճելը մեծ արդյունքն է Լիանա Գյուրջյանի համար

Չմոռանանք, որ Լիանա Գյուրջյանն ընդամենը 17 տարեկան է եւ մեծահասակներում փոքր արծաթե մեդալ նվաճելը մեծ արդյունքն է նրա համար: Գոհ եմ նրանից: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի կանանց Հայաստանի հավաքականի մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

«Մենք հենց սկզբից ծրսգրում էինք, որ Լիանան երկամարտում մեդալ կնվաճի: Ապրի Լիանա Գյուրջյանը, շատ լավ հանդես եկավ,շատ լավ կատարեց մոտեցումները եւ ընդհանուր շատ լավ մոտեցավ մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Արծաթե մեդալի ռեալ հնարավորություն ունեինք, եթե հաջողվեր 125 կգ-ն հրել, շատ լավ կլիներ: Բայց միեւնույն է՝ գոհ եմ: Հույս ունեմ, որ մյուս մրցելույթներում արդեն մեդալների համար կպայքարենք»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Բաթումիում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում 81 կգ քաշայինների պայքարում Լիանա Գյուրջյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ հրում վարժությունում: Երկամարտի 217 կգ արդյունքով զբաղեցրեց 4-րդ տեղը։ Պոկում վարժությունում Գյուրջյանը 97 կգ-ով չորրորդն էր։ Հրում վարժությունում հայ մարզուհին բարձրացրեց 120 կգ։ 

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս