17:29  ,  12 ապրիլի, 2019

Յուրգեն Կլոպը՝ Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ

«Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ճանաչվել է Պրեմյեր լիգայի լավագույն մարզիչ մարտին տեղի ունեցած հանդիպումների արդյունքում։

Նրա ղեկավարությամբ «Լիվերպուլն» Անգլիայի առաջնությունում անցած ամիս 0։0 հաշվով է խաղացել «Էվերտոնի» հետ, 4։2 հաշվով հաղթել է «Բարնլիին», 2։1 հաշվով՝ «Ֆուլհեմին» եւ «Տոտենհեմին»՝ նույն հաշվով։

Մրցանակին հավակնում էին նաեւ Խոսեպ Գվարդիոլան («Մանչեսթեր Սիթի»), Ռալֆ Հազենհյուտլը («Սաութհեմփթոն»), Բրենդան Ռոջերսը («Լեսթեր Սիթի») եւ Մարկու Սիլվան («Էվերտոն»)։

«Լիվերպուլը» 33 խաղից հետո 82 միավորով առաջատարն է, «Մանչեսթեր Սիթին» 32 խաղում վաստակել է 80 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում