16:35  +04,  12 ապրիլի, 2019

ԵԱ․ Մաքսիմ Մանուկյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 87 կգ քաշայինների պայքարում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանը քառորդ եզրափակիչում մրցեց ադրբեջանցի Իսլամ Աբասովի հետ եւ պարտություն կրեց 1։6 հաշվով։

Որակավորման փուլում Մանուկյանը 5։0 հաշվով հաղթել էր Ֆինլանդիայի ներկայացուցիչ Հերման Մետսոմաեկին, 1/8 եզրափակիչում 8։0 հաշվով պարտության էր մատնել ռումինացի Ալեքսանդրու Կարասին։ 

77 կգ քաշային կարգում օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը որակավորման փուլում 5։3 հաշվով հաղթել է հոլանդացի Մարսել Ստերկենբուրգին, 1/8 եզրափակիչում 3։7 հաշվով պարտվել է գերմանացի Ռոլանդ Շվարցին։

55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը որակավորման փուլում 2։5 հաշվով պարտվել է վրացի Նուգզարի Ցուրցումիային։

63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձյալ որակավորման փուլում չի կարողացել հաղթահարել նորվեգացի Ստիգ-Անդրե Բերգեի դիմադրությունը՝ պարտվելով 2։3 հաշվով։

130 կգ քաշային Դավիթ Հովասափյանը 1/8 եզրափակիչում 0։5 հաշվով պարտվել է աշխարհի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, ռուսաստանցի Սերգեյ Սեմյոնովին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Լրահոս