13:34  ,  12 ապրիլի, 2019

Աբրահամ Խաշմանյանը հեռացավ «Արարատից»

Երեւանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն ու գլխավոր մարզիչի պաշտոնը զբաղեցրած Աբրահամ Խաշմանյանը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ակումբը շնորհակալություն է հայտնում մարզչին կատարած աշխատանքի համար ու հաջողություն մաղթում հետագա կարիերայում:

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 23 խաղից հետո «Արարատը» 15 միավորով վերջինն է՝ 2 միավոր զիջելով նախավերջին տեղում ընթացող «Արցախին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով