Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:
Կիսաեզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 12-ին:
Հայաստանի թիմը հանդես է գալիս գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում