10:58  ,  12 ապրիլի, 2019

Աշխարհի Գավաթ․ Անուշ Գրիգորյանն ու Արթուր Հովհաննիսյանը կիսաեզրափակիչում են

Գերմանիայի Քյոլն քաղաքում անցկացվող բռնցքամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը ներկայացնող 51 կգ քաշային Անուշ Գրիգորյանն ու 49 կգ քաշային Արթուր Հովհաննիսյանը դուրս են եկել կիսաեզրափակիչ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալ, հայտնում է ՀԲՖ մամուլի ծառայությունը:

Կիսաեզրափակչի մենամարտերը տեղի կունենան ապրիլի 12-ին:

Հայաստանի թիմը հանդես է գալիս գլխավոր մարզիչ Ռուդիկ Մկրտչյանի և 2-րդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում