00:52  +04,  12 ապրիլի, 2019

ԵԼ․ «Արսենալ» - «Նապոլի»՝ 2։0, Մխիթարյանը դուրս եկավ փոխարինման, օրվա արդյունքները (տեսանյութ)

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Լոնդոնի «Արսենալն» ընդունեց իտալական «Նապոլիին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։ Ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմզին բացեց հաշիվը, իսկ «Նապոլիի» սենեգալցի պաշտպան Կալիդու Կուլիբալին դարձավ ինքնագոլի հեղինակ։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» պահեստայինների թվում էր եւ 67-րդ րոպեին փոխարինեց կիսապաշտպան Մեսութ Օզիլին։  

Լոնդոնի «Չելսին» Պրահայում նվազագույն հաշվով հաղթեց չեխական «Սլավիային» իսպանացի պաշտպան Մարկոս Ալոնսոյի գոլի շնորհիվ։

Պորտուգալական «Բենֆիկան» տանը առավելություն ուներ Ֆրանկֆուրտի «Այնտրախտի» նկատմամբ՝ 4։2։

Իսպանական «Վիլյառեալն» սեփական խաղադաշտում պարտվեց «Վալենսիային»՝ 1։3։

Պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 18-ին։

Եվրոպայի լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Արսենալ» (Անգլիա) - «Նապոլի» (Իտալիա)՝ 2։0 (տեսանյութ)

Աարոն Ռեմզի, 14, Կալիդու Կուլիբալի, 25, ինքնագոլ

«Բենֆիկա» (Պորտուգալիա) - «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» (Գերմանիա)՝ 4։2

Ժոաու Սեկեյրա, 21, 11մ, 43, 54, Ռուբեն Դիաշ, 50 - Լուկա Յովիչ, 40, Գոնսալո Պասիենսա, 72

Հեռացում՝ Էվան Նդիկա («Այնտրախտ»), 20

«Սլավիա Պրահա» (Չեխիա) - «Չելսի» (Անգլիա)՝ 0։1 (տեսանյութ)

Մարկոս Ալոնսո, 86

«Վիլյառեալ» (Իսպանիա) - «Վալենսիա» (Իսպանիա)՝ 1։3

Սանտի Կասորլա, 36, 11մ - Գոնսալո Գուեդեշ, 6, 90+3, Դանիել Վաս, 90+1

Չիրացրած 11մ՝ Դանիել Պարեխո («Վալենսիա»), 6

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ