22:28  ,  11 ապրիլի, 2019

«Ռեալը» 130 միլիոն եվրո է պահանջում Գարեթ Բեյլի համար

Մադրիդի «Ռեալը» պատրաստ է ամռանը վաճառել ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլին, սակայն Արքայական ակումբը կքննարկի 130 միլիոն եվրոյին մոտ առաջարկներ, հաղորդում է իսպանական AS-ը։ Առայժմ առաջարկներ չեն եղել։ 

Բեյլի ծառայություններով հետաքրքրված են անգլիական «Մանչեսթեր Յունայթեդն» ու Մյունխենի «Բավարիան»: Մադրիդյան ակումբը դեմ չէ նաեւ Բեյլի տրանսֆերը ներառել ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի եւ բելգիացի հարձակվող Էդեն Ազարի հնարավոր տրանֆերների գործարքներում։

29-ամյա ուելսցին չի մտնում «Ռեալի» գլխավոր մարզիչի պաշտոնին վերադարձած ֆրանսիացի Զինեդին Զիդանի ծրագրերի մեջ:

Բեյլին ձեռք բերելու համար «Ռեալը» 2013-ի ամռանը 101 միլիոն եվրո էր վճարել Լոնդոնի «Տոտենհեմին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում