16:55  ,  11 ապրիլի, 2019

Բարձրագույն խումբ․ «Արարատ-Արմենիան»՝ առաջատար (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում ավարտվեց 26-րդ տուրը։ «Արցախն» ընդունեց «Արարատ-Արմենիային» եւ պարտություն կրեց 1։3 հաշվով։

«Արարատ» սեփական խաղադաշտում 1։2 հաշվով պարտվեց «Փյունիկին», որի գլխավոր մարզիչի պարտականությունները Անդրեյ Տալալաեւի հեռանալուց հետո կատարում է Յուրի Նագայցեւը։

«Արարատ-Արմենիան» 23 խաղից հետո 42 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Բանանցը» հետ է 1, «Փյունիկն» ու «Ալաշկերտը»՝ 2-ական միավոր։ «Փյունիկը» 24 խաղ է անցկացրել։ «Արցախը» նախավերջինն է՝ 17, «Արարատը» վերջինն է՝ 15 միավոր։

Բարձրագույն խումբ, 26-րդ տուր

«Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 1։3 (տեսանյութ)

Վիգեն Ավետիսյան, 39 - Պետրոս Ավետիսյան, 9, 19, Անտոն Կոբյալկո, 66

«Արարատ» - «Փյունիկ»՝ 1։2 (տեսանյութ)

Արտյոմ Սիմոնյան, 77, 11մ  - Ուսման Մոհամեդ, 83, Էրիկ Վարդանյան, 89

 Ապրիլի 10

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2։0 (տեսանյութ)

Արամ Բարեղամյան, 61, 11մ, Կարեն Մելքոնյան, 69

Հեռացում՝  Արթուր Եդիգարյան («Ալաշկերտ»), 65, երկրորդ դեղին քարտ

«Լոռի» - «Գանձասար-Կապան»՝ 0։0 (տեսանյութ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս