13:20  +04,  11 ապրիլի, 2019

ՉԼ․ Շաբաթվա լավագույն խաղացողի կոչման հավակնորդները

ՈւԵՖԱ-ն հրապարակել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումների արդյունքում, շաբաթվա լավագույն ֆուտբոլիստի կոչման հավակնորդների քառյակը․ անգլիական «Լիվերպուլի» բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինո, Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մին, Ամստերդամի «Այաքսի» հոլանդացի կիսապաշտպան Ֆրենկի Դե Յոնգ, կատալոնական «Բարսելոնայի» իսպանացի պաշտպան Ժերար Պիկե։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» - «Պորտու»՝ 2։0

«Տոտենհեմ» - «Մանչեսթեր Սիթի»՝ 1։0

«Այաքս» - «Յուվենտուս»՝ 1։1

«Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»՝ 0։1

«Պորտուի» դեմ խաղում Ֆիրմինոն գոլ է խփել եւ կատարել գոլային փոխանցում, Սոն Հին Մինը դարձել է միակ գոլի հեղինակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղում։ Դե Յոնգի փոխանցումների ճշգրտությունը կազմել է 91 տոկոս «Յուվենտուսի» դեմ, Պիկեի փոխանցումների արդունավետությունը 94 տոկոս է եղել «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ