12:27  ,  11 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդը» 2005-ից հետո առաջին անգամ ՉԼ-ի խաղում ոչ մի հարված դարպասին չի կատարել

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» չի կարողացել ոչ մի հարված կատարել «Բարսելոնայի» դարպասին եւ պարտվել 0։1 հաշվով։ Նախորդ անգամ այսպիսի հակառեկորդ անգլիական ակումբն ունեցել էր 2005-ին իտալական «Միլանի» դեմ խաղում։

«Բարսելոնայի» դեմ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» 7 հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ «Բարսելոնան»՝ 4 հարված դարպասի ուղղությամբ, 3 հարված՝ դարպասին։

Նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը նախորդ 5 խաղում կրում է արդեն չորրորդ պարտությունը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում