00:54  ,  11 ապրիլի, 2019

ՉԼ․ «Այաքս» - «Յուվենտուս»՝ 1։1, «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա»՝ 0։1 (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում ավարտվեցին քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Ամստերդամում հոլանդական «Այաքսն» ընդունեց Թուրինի «Յուվենտուսին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 1։1։

Առաջին խաղակեսի վերջին րոպեին Իտալիայի չեմպիոններին առաջ մղեց պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն՝ 1։0։

Ընդմիջումից հետո դաշտի տերերը հենց առաջին րոպեին կարողացան խփել պատասխան գոլը։ Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Դավիդ Ներեսը։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» մրցեց կատալոնական «Բարսելոնային» եւ պարտություն կրեց նվազագույն հաշվով։

12-րդ րոպեին իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը արգենտինացի Լիոնել Մեսիի փոխանցումից հետո։ Մրցավարն օգտագործեց կրկնապատկերի համակարգը, որից հետո միայն գրանցեց գոլը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը արձանագրել է ինքնագոլ անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի կողմից։

Այս զույգերի պատասխան հանդիպումները տեղի կունենան ապրիլի 16-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 1։1 (տեսանյութ)

Դավիդ Ներես, 46 - Կրիշտիանու Ռոնալդու, 45

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ)

Լյուկ Շոու, 12, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում