23:49  ,  10 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգա․ Առաջին խաղակեսերից հետո (տեսանյութ)

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում շարունակվում են քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Ամստերդամում հոլանդական «Այաքսն» ընդունել է Թուրինի «Յուվենտուսին»։ Առաջին խաղակեսից հետո Իտալիայի չեմպիոնները հաղթում են պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի գոլի շնորհիվ՝ 1։0։

«Մանչեսթեր Յունայթեդը» «Օլդ Տրաֆորդում» ընդունել է կատալոնական «Բարսելոնային» եւ առաջին խաղակեսից հետո պարտվում է 0։1 հաշվով։

12-րդ րոպեին իսպանացի Դավիդ Դե Խեայի պաշտպանած դարպասը գրավեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը արգենտինացի Լիոնել Մեսիի փոխանցումից հետո։ Մրցավարն օգտագործեց կրկնապատկերի համակարգը, որից հետո միայն գրանցեց գոլը։ ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը արձանագրել է ինքնագոլ անգլիացի պաշտպան Լյուկ Շոուի կողմից։

Ընդմիջում է։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ, առաջին խաղակես

«Այաքս» (Հոլանդիա) - «Յուվենտուս» (Իտալիա)՝ 0։1 (տեսանյութ)

Կրիշտիանու Ռոնալդու, 45

«Մանչեսթեր Յունայթեդ» (Անգլիա) - «Բարսելոնա» (Իսպանիա)՝ 0։1 (տեսանյութ)

Լյուկ Շոու, 12, ինքնագոլ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում