23:06  ,  10 ապրիլի, 2019

ԵԱ․ Արթուր Դավթյանը, Արթուր Թովմասյանը եւ Վահագն Դավթյանը եզրափակիչում են

Հայաստանի երեք ներկայացուցիչներ եզրափակիչներում կպայքարեն սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոնի կոչումների համար։ Մրցաշարն անցկացվում է Լեհաստանի Շչեցին քաղաքում։

Բազմամարտի որակավորման փուլում 8-րդ արդյունքն է ցույց տվել Արթուր Դավթյանը, իսկ առաջատարն աշխարհի չեմպիոն, ռուսաստանցի Արթուր Դալալոյանն է։

Օղակների վարժության որակավորման փուլում Վահագն Դավթյանը գրավեց երկրորդ, Արթուր Թովմասյանը՝ չորրորդ տեղը։

Եզրափակիչները տեղի կունենան ապրիլի 12-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում