21:04  ,  10 ապրիլի, 2019

Վիգեն Խաչատրյան․ Խնդիրը Անդրանիկ Կարապետյանի մեջ չէր, այլ՝ կշեռքների

Խնդիրը ոչ թե Անդրանիկի մեջ էր, այլ կշեռքների: Մարզադահլիճի եւ հյուրանոցի կշեռքները տարբեր թվեր են ցույց տվել: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց տղամարդկանց ծանրամարտի Հայաստանի հավաքականի մարզիչ, Անդրանիկ Կարապետյանի անձնական մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի Եվրոպայի չեմպիոնին թույլ չտվեցին մասնակցել Բաթումիում ընթացող Եվրոպայի առաջնությանը 81 կգ քաշային կարգում անձնական քաշի բարձր լինելու պատճառով։

«Խնդիրը Անդրանիկ Կարապետյան մեջ չէր, այլ կշեռքի մեջ էր: Մարզադահլիճի եւ հյուրանոցի կշեռքը տարբեր էին: Այստեղ կշռվեց եւ 200 գրամ ավել էր: Իջեցրեց մինչեւ մրցում, կշռվեց՝ նորմալ էր, եկանք այստեղ պարզվեց 180 գրամ ավել է: Սպորտում չեն ներում այդպիսի բաներ, թեկուզ 50 գրամ էլ ավել լինի:

Անդրանիկը դոպինգ-թեստ հանձնելու գնաց, քանի որ անկախ նրանից դու մասնակցում ես, չես մասնակցում, հաղթում ես, չես հաղթում, Եվրոպայի առաջնությունը օլիմպիական վարկանիշ է տալիս: Աշխարհի առաջնությանն ամեն ինչ լավ կլինի, չհուսահատվեք»,- ասաց Վիգեն Խաչատրյանը։

Այս քաշային կարգում Հայաստանից այժմ մասնակցում է Ռաֆիկ Հարությունյանը։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով