«Մանչեսթեր Յունայթեդի» խաղացողները պետք է ցույց տան, որ տպավորված չեն Մեսիով, ասել է անգլիական ակումբի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը՝ խոսելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդի» եւ «Բարսելոնայի» առաջիկա դիմակայության մասին։
«Մանչեսթերյան թիմի պաշտպանները պետք է ազատ տարածություն չտան Մեսիին։ Եթե արգենտինացին հայտնվի նրանց թիկունքում, մեծ խնդիրներ կստեղծի։ Մեսին սուպերաստղ է, լեգենդ, պատմության մեջ լավագույններից, բայց «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստները պետք է մոռանան այդ մասին։ Եթե նրանք կարողանան դա անել, կարող են համարել, որ գործի կեսն արված է»,- Ֆերդինանդի խոսքը մեջբերում է Goal.com-ը։
Ապրիլի 10-ին «Օլդ Տրաֆորդում» կայանալիք «Մանչեսթեր Յունայթեդ» - «Բարսելոնա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։00-ին։ Պատասխան հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում