20:03  ,  10 ապրիլի, 2019

Փաշիկ Ալավերդյան․ Կարապետյանը դուրս եկավ կշռման սրահից, ջուր խմեց եւ քաշն ավելացրեց

Անդրանիկ Կարպետյանը չի մասնակցի Եվրոպայի առաջնությանը, քաշը ավել է 260 գրամով: Չհասցրեց իջեցնել: Այդ մասին NEWS.am Sport-ի թղթակցին հայտնեց Փաշիկ Ալավերդյանը:

Եվրոպայի առաջնության 81 կգ քաշայինների պայքարին չի մասնակցի 2016 թվականների Եվրոպայի չեմպիոն Անդրանիկ Կարապետյանը:

«Քաշն ավել է: Չհասցրեց իջեցնել: Կշռման արարողության ժամանակ կանգնեց կշեռքին, ասացին օկ է: Դուրս եկավ կշռման սրահից, ջուր խմեց եւ քաշն ավելացրեց: Կշռման սրահից հետ կանչեցին, մեկ անգամ էլ կշռվեց, քաշն արդեն ավել էր: 260 գրամով քաշն ավել է եւ մրցավարները թույլ չտվեցին մասակցի: Ոչինչ անել չենք կարող: Ես ուղղակի զարմանում եմ, թե ինչու այս տղայի մոտ ոչինչ չի ստացվում… Մեկ թեւն է կոտրում, մեկ զրո ստանում, այժմ էլ քաշն է ավելացել՝ ջուր խմելով»,- ասաց Փաշիկ Ալավերդյանը:

Այս քաշային կարգում Հայաստանից հայտավորված է նաեւ Ռաֆիկ Հարությունյանը, որը երկամարտում հայտագրել է 350 կգ։

Տղամարդկանց 81 կգ քաշայինների Ա խմբի պայքարը կմեկնարկի 20:20-ին:

Ապրիլի 11-ին Հայաստանը կունենա 2 մասնակից՝ 89 կգ քաշայինների պայքարում Հակոբ Մկրտչյանը եւ Դավիթ Հովհաննիսյանը: Ապրիլի 12-ին մրցահարթակ դուրս կգան 81 կգ քաշային Լիանա Գյուրջյանը եւ 87 կգ քաշային Տաթեւ Հակոբյանը: Ապրիլի 13-ին, առաջնության վերջին օրը Հայաստանը կունենա 6 մասնակից. +87 կգ՝ Արփինե Դալալյանը, 102 կգ՝ Արսեն Մարտիրոսյանը եւ Սամվել Գասպարյանը: Նույն օրը մրցահարթակ դուրս կգա նաեւ Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ), Ռուբեն Ալեքսանյանը եւ Գոռ Մինասյանը (+109 կգ):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս