16:58  ,  10 ապրիլի, 2019

«Բանանցը» հաղթեց «Ալաշկերտին» եւ գլխավորեց աղյուսակը, «Լոռի» -«Գանձասար-Կապան»՝ 0։0

Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 26-րդ տուրում «Բանանցն» ընդունեց չեմպիոն «Ալաշկերտին» եւ առավելության հասավ 2։0 հաշվով։

«Լոռին» Վանաձորում ոչ ոքի խաղաց «Գանձասար-Կապանի» հետ։ Գոլ չգրանցվեց։

«Բանանցը» 23 խաղից հետո 41 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը, «Ալաշկերտը» հետ է մեկ միավոր։ Երրորդ տեղում ընթացող «Արարատ-Արմենիան» 22 խաղում վաստակել է 39 միավոր։ «Լոռին» (35 միավոր) 5-րդն է, «Գանձասար-Կապանը» (24)՝ 7-րդը։ 

Բարձրագույն խումբ, 26-րդ տուր

«Բանանց» - «Ալաշկերտ»՝ 2։0 (տեսանյութ)

Արամ Բարեղամյան, 61, 11մ, Կարեն Մելքոնյան, 69

Հեռացում՝  Արթուր Եդիգարյան («Ալաշկերտ»), 65, երկրորդ դեղին քարտ

«Լոռի» - «Գանձասար-Կապան»՝ 0։0 (տեսանյութ)

Ապրիլի 11

«Արցախ» - «Արարատ-Արմենիա»՝ 15։00

«Արարատ» - «Փյունիկ»՝ 15։00

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով