12:44  ,  10 ապրիլի, 2019

ԵԱ․ Անդրանիկ Գալստյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեսում ավարտին մոտեցող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության 125 կգ քաշայինների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ Անդրանիկ Գալստյանը սփոփիչ գոտեմարտում մրցեց ռումինացի Ռարես Չինտոանիի հետ եւ պարտություն կրեց՝ զրկվելով բրոնզե մեդալի համար գոտեմարտելու հնարավորությունից։

Գալստյանը 1/8 եզրափակիչում 10։0 հաշվով հաղթել էր Լատվիայի ներկայացուցիչ Դմիտրիս Միհայլովսին, իսկ քառորդ եզրափակիչում 0։11 հաշվով պարտվել թուրք օլիմպիական չեմպիոն Թահա Ակգուլին, որը դուրս է եկել եզրափակիչ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում