12:04  ,  10 ապրիլի, 2019

ԵԱ․ Արսեն Հարությունյանի փառահեղ հաղթական գոտեմարտը կիսաեզրափակիչում

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի պաշտոնական յութուբյան ալիքը ներկայացրել է Հայաստանի ներկայացուցիչ Արսեն Հարությունյանը հաղթական գոտեմարտի տեսագրությունը։ 

Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում Եվրոպայի երիտասարդների չեմպիոնը 10։4 հաշվով հաղթել էր ռումինացի Նիկոլայ Օխլոպկովին։ Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը մրցակցի չթույլատրված հնարքի հետեւանքով ստացել էր արմունկի վնասվածք, սակայն կարողացավ 0։4 հաշվով պարտվելուց հետո կամային հաղթանակ տանել։

19-ամյա ըմբիշը որակավորման փուլում 14։8 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վոլոդիմիր Բորուկովին, իսկ քառորդ եզրափակիչում 5։2 հաշվով պարտության էր մատնել թուրք Ռեջեպ Տոպալին։

Ապրիլի 10-ին կայանալիք եզրափակիչում Արսեն Հարությունյանի մրցակիցը կլինի վրացի Բեկա Լոմտաձեն։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում