11:19  ,  10 ապրիլի, 2019

Չեմպիոնների լիգա․ Լոնդոնի ռեկորդը (ֆոտո)

Լոնդոնը Չեմպիոնների լիգայի հանդիպումներ ընդունած ստադիոնների քանակով ռեկորդ սահմանեց՝ առաջ անցնելով Մոսկվայից եւ Ստամբուլից։

«Տոտենհեմի» նորաբաց ստադիոնում տեղի է ունեցել «Մանչեսթեր Սիթիի» դեմ քառորդ եզրափակիչի առաջին խաղը, որն ավարտվել է դաշտի տերերի հաղթանակով՝ 1։0։ Անգլիայի մայրաքաղաքում արդեն 6 ստադիոն է ընդունել Չեմպիոնների լիգայի հանդիպում։ Մյուս ստադիոններն են «Ուեմբլին», «Ուայթ Հարթ Լեյնը», «Ստեմֆորդ Բրիջը», «Էմիրեյթսը» եւ «Հայբերին»։

Ստամբուլում եւ Մոսկվայում ՉԼ-ի հանդիպումներ անցկացվել են 5-ական ստադիոններում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում