00:54  ,  10 ապրիլի, 2019

ՉԼ․ «Լիվերպուլն» ուժեղ էր «Պորտուից», «Տոտենհեմը»՝ «Մանչեսթեր Սիթիից»

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայում տեղի ունեցան քառորդ եզրափակիչի առաջին հանդիպումները։

Անգլիական «Լիվերպուլն» ընդունեց «Պորտուին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմի կազմում աչքի ընկան Գվինեան ներկայացնող կիսապաշպան Նաբի Կեյտան եւ բրազիլացի հարձակվող Ռոբերտո Ֆիրմինոն։

Օրվա մյուս խաղում Լոնդոնի «Տոտենհեմն» իր նորաբաց ստադիոնում մրցեց Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» հետ եւ առավելության հասավ նվազագույն հաշվով վերջնամասում հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինի գոլի շնորհիվ։

 13-րդ րոպեին «Տոտենհեմի» դարպասին նշանակված 11 մետրանոցը չկարողացավ արդյունավետ իրացնել արգենտինացի հարձակվող Սերխիո Ագուերոն։ Ֆրանսիացի դարպասապահ Ուգո Լյորիսը հետ մղեց հարվածը։

Այս թիմերը պատասխան հանդիպումները կանցկացնեն ապրիլի 17-ին։

Չեմպիոնների լիգա, քառորդ եզրափակիչ, առաջին խաղ

«Լիվերպուլ» (Անգլիա) - «Պորտու» (Պորտուգալիա)՝ 2։0 (տեսանյութ)

Նաբի Կեյտա, 5, Ռոբերտո Ֆիրմինո, 26

«Տոտենհեմ» (Անգլիա) - «Մանչեսթեր Սիթի» (Անգլիա)՝ 1։0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 78

Չիրացրած 11մ՝ Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի»), 13

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում