19:04  ,  9 ապրիլի, 2019

Անդրեյ Տալալաեւը հեռացավ «Փյունիկից»

Երևանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևը փոխադարձ համաձայնությամբ խզել են պայմանագիրը: Ռուս մասնագետն ընտանեկան հանգամանքների պատճառով վերադարձել է Ռուսաստան:

Անդրեյ Տալալաևը «Փյունիկը» գլխավորում էր 2018թ. հունիսից:

46-ամյա մասնագետի գլխավորությամբ «Փյունիկը» 2018/19թթ. Եվրոպայի լիգայում դուրս եկավ որակավորման 3-րդ փուլ: Անդրեյ Տալալաևը ճանաչվեց նաև 2018թ. Հայաստանի լավագույն մարզիչ:

Ակումբը շնորհակալություն է հայտնում Անդրեյ Տալալաևին սրտացավ աշխատանքի համար և մաղթում հաջողություններ հետագա կարիերայում:

Ռուս մասնագետը հրաժեշտի խոսքով է հանդես եկել․

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ակումբին, երկրպագուներին, ֆուտբոլիստներին և բոլոր աշխատակիցներին: Վստահ եմ, որ թիմը մինչև վերջ կպայքարի ամենաբարձր տեղերի համար:

Ցանկանում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ակումբի նախագահ Արթուր Սողոմոնյանին, որ թույլ տվեց աշխատել և զարգանալ թիմի հետ զուգահեռ: Հաջողություն եմ մաղթում «Փյունիկին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով