12:33  ,  9 ապրիլի, 2019

146 միլիոն դրամ՝ Ազարյանի անվան մարզադպրոցի հիմնանորգմանը

Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նպատակով այս տարի Երեւանի քաղաքային բյուջեից կտրամադրվի 146 միլիոն դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան գրառումով նշել է Երեանի քաղաքապետի տեղական Տիգրան Վիրաբյանը։

«55 տարվա պատմություն ունեցող մարզադպրոցը երբեք հիմնանորոգման չի ենթարկվել: Այսօր շուրջ 170 մարզիկ է հաճախում դպրոց: Մարզադպրոցում առկա տասնամյակների խնդիրների լուծումները քաղաքապետարանի օրակարգում են: Հոբելյանական տարում Ազարյանի անվան դպրոցում նկատելի փոփոխություններ տեղի կունենան»,- գրել է Վիրաբյանը:

Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է մարզադպորցը չի կարողանում տեղադրել նոր մարզագույքը հատակի անմխիթար վիճակի պատճառով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում