09:09  ,  9 ապրիլի, 2019

#SportLife Vlog. Հայաստանի փոքր արծաթն ու Բաթումիի արձագանքը ԵԱ-ին

NEWS.am Sport-ը ներկայացնում է #SportLife Vlog-ը, որը պատմում է հայկական սպորտի կարեւոր իրադարձությունների, հայկական մարզաշխարհի ներկայացուցիչների մրցելույթների, հաջողությունների, ձախողումների, մարզումների, սպորտային կյանքի մասին:

#SportLife Vlog-ի հերթական թողարկման մեջ Լուսինե Շահբազյանը Բաթումիի բնակիչներից հետաքրքվել է իրենց քաղաքում անցնող Եվրոպայի առաջնության մասին, մասնակցել Հայաստանի հավաքականների մարզմանն ու հետեւել Հայաստանի առաջին մասնակցի՝ 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանի մրցելույթին:

Հիշեցնենք, որ Իզաբելլա Յայլյանը փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, իսկ երկամարտում 207 կգ արդյունքով գրավեց 5-րդ տեղը:

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով