23:24  ,  8 ապրիլի, 2019

«Երեւանն» ու «Լոկոմոտիվը» հաղթեցին, «Յունիոր-Սեւանը» դարձյալ միավորներ կորցրեց

Ֆուտբոլի Հայաստանի Առաջին խմբի առաջնությունում տեղի է ունեցել 24-րդ տուրի 3 հանդիպում։ Առաջատար «Յունիոր-Սեւանը» դարձյալ միավորներ է կորցրել՝ տանը 1։1 հաշվով ավարտելոբ խաղը «Ալաշկերտ-2»-ի հետ։

Երկրորդ տեղում ընթացող «Երեւանը» 2։0 հաշվով հաղթել է «Շիրակ-2»-ին եւ 65 միավոր ունեցող առաջատարից հետ է 7 միավոր։

Առաջին խումբ, 24-րդ տուր

«Ջունիոր Սևան» - «Ալաշկերտ-2»՝ 1:1 

Սուլտան Ակսանով, 82 - Նիկիտա Տանկով, 33 («Ալաշկերտ-2»)

«Երևան» - «Շիրակ-2»` 2:0

Իրակլի Պենդերավա, 80, Ստանիսլավ Եֆիմով, 90

«Գանձասար-Կապան-2» - «Լոկոմոտիվ»` 0:4 

Կարապետ Մանուկյան, 5, 30, 48, Սևակ Մանուչարյան, 90+2

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում