22:22  ,  8 ապրիլի, 2019

Տեսանյութ՝ Մարկոս Պիզելիի վերականգնողական մարզումից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը ներկայացրել է տեսանյութ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարկոս Պիզելիի վերականգնողական մարզումից։

34-ամյա ֆուտբոլիստը NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էր, որ հույս ունի խաղադաշտ վերադառնալ ամռանը։

Հիշեցնենք, որ Մարկոս Պիզելին շարունակում է վերականգնվել ծնկի ծանր վնասվածքից, որը նա հոկտեմբերի 16-ին ստացել էր Մակեդոնիայի հավաքականի դեմ ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի խաղում (4:0):

Ղազախստանի ավարտված առաջնությունում (33 տուր) նա 24 խաղում խփել էր 18 գոլ եւ ճանաչվել մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ, ռմբարկու ու գոլի հեղինակ: Պիզելին առաջին տեղն էր գրավել նաեւ «գոլ+փոխանցում» հաշվարկով՝ դառնալով 10 գոլային փոխանցման հեղինակ:

Դեկտեմբերին Մարկոսն առաջին անգամ ճանաչվել էր Հայաստանում տարվա լավագույն ֆուտբոլիստ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս