20:09  ,  8 ապրիլի, 2019

Իզաբելլա Յայլյան․ Կարող էի ավելի լավ մասնակցել, սակայն սխալ թույլ տվեցի եւ չհաջողվեց

Կարող էի ավելի լավ մասնակցել, սակայն սխալ թույլ տվեցի եւ չհաջողվեց: Լարվածությունը խանգարեց: Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց Իզաբելլա Յայլյանը:

Հայաստանի առաջին մասնակիցը Եվրոպայի առաջնությունում փոքր արծաթե մեդալ նվաճեց պոկում վարժությունում, երկամարտի 207 կգ արդյունքով զբաղեցնելով 5-րդ տեղը:

«Պայքարն այդքան էլ մեծ չէր, երեւի թույլ տվածս սխալները եւ լարվածությունն ավելի շատ խանգարեցին: Հնարավորություն կար, կարող էի մեդալ նվաճել: Վերջին երկու մոտեցումներում վերեւում սխալ թույլ տվեցի, դրա համար էլ այսպես ստացվեց: Տրամադրությունս արդեն լավ է: Կարող էի, բայց չստացվեց: Այդպես էլ է լինում: Այստեղից հետո կպատրաստվենք աշխարհ առաջնությանը, այնտեղ ավելի լավ կմանակցեմ»,- ասաց Իզաբելլա Յայլյանը:

Չեմպիոն հռչակված լատվիացի Ռեբեկա Կոհանը երկամարտում հավաքեց 221 կգ՝ 101+120։

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով