17:26  ,  8 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունն ու գնահատականը

Whoscored.com-ը ներկայացրել է Լոնդոնի «Արսենալի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վիճակագրությունոը «Էվերտոնի» դեմ Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում։

Մխիթարյանը մեկ հարված է կատարել դարպասի ուղղությամբ։ Նրա 49 փոխանցումից 77,6 տոկոսը հասել է թիմակիցներին։

30-ամյա ֆուտբոլը կատարել է մեկ առանցքային փոխանցում, չորս անգամ շրջանցել է մրցակիցներին։ Նա կանոնները խախտել է երկու դրվագում, նրա դեմ խախտում չի եղել։

Մխիթարյանը ստացել է 6,64 գնահատականը, իսկ «Արսենալի» կազմում լավագույնն է ճանաչվել հույն պաշտպան Սոկրատիսը՝ 7,54։

Հիշեցնենք, որ իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտվել է նվազագույն հաշվով, Մխիթարյանն անցկացրել է ամբողջ հանդիպումը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով