16:20  ,  8 ապրիլի, 2019

Խելահեղ մենամարտ․ 10 նոկդաուն՝ 5 ռաունդում

Լեհաստանում տեղի ունեցած բռնցքամարտի մենամարտը հայտնվել է մամուլի ուշադրության կենտրոնում 10 նոկդաունի արդյունքում։ Ռոբերտ Տալարեկ – Պատրիկ Շիմանսկի մենամարտի առաջին ռաունդում չորս անգամ նոկդաունում է հայտնվել Տալարեկը, մեկ անգամ՝ Շիմանսկին։ Երրորդ եւ չորրորդ ռաունդներում Տալարեկը երկուական անգամ մրցակցին ենթարկել է նոկդաունի։ 5-րդ ռաունդում Տալարեկի եւս մեկ նոկդաունից հետո մրցավարը գրանցել է նրա հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում