15:54  ,  8 ապրիլի, 2019

«Արարատ-Արմենիան» ու «Շիրակը» խաղացին ոչ ոքի

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի վերջին խաղում «Արարատ-Արմենիան» Ավանի Ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտում մրցեց Գյումրիի «Շիրակի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

«Արարատ-Արմենիան» 22 խաղից հետո 39 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Ալաշկերտից» հետ է 1 միավոր։ «Շիրակը» 6-րդն է՝ 29 միավոր։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Արարատ-Արմենիա» - «Շիրակ»՝ 2։2 (տեսանյութ)

Պետրոս Ավետիսյան, 80, Դմիտրի Գուզ, 85 - Բունջամին Շաբանի, 70,  Դավիթ Ղանդիլյան, 82

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում