15:09  ,  8 ապրիլի, 2019

Վիգեն Խաչատրյան. 3-4 ոսկե մեդալի ակնկալիք ունենք Եվրոպայի առաջնությունում

3-4 մեդալի ակնկալիք ունենք այս Եվրոպայի առաջնությունում: Չի բացառվում, որ մեդալների համար պայքարում տեսնենք նաեւ աղջիկներին:

Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում Բաթումիում ասաց կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Վիգեն Խաչատրյանը:

Կանանց եւ տղամարդկանց հավաքականները ապրիլի 8-ին մարզում անցկացրին Սպորտի պալատում: Մարզմանը մասնակցում էին Բաթումի ժամանած բոլոր ծանրորդները, բացի կանանց հավաքականի 59 կգ քաշային Իզաբելլա Յայլյանը: Նա այսօր պատրաստվում է մրցահարթակ դուրս գալուն:

 «Աղջիկների մարզավիճակը գնահատում եմ դրական: Նրանք արդեն բարելավել են իրենց արդյնունքները եւ ակնկալիքները մեծ են նրանցից: Այսօր մեկնարկում է  Իզաբելլան: Նրանից անգամ մեդալի հույս ունենք, քանի որ նա պատրաստ  պայքարի մեջ մտնել եւ բարձր կիլոգրամներ գլխավերեւում պահել:

Ընդհանուր ակնկալիքները մեծ են՝ 3-4 ոսկե մեդալի հույս ունենք, ինչպես նաեւ արծաթե եւ բրոնզե մեդալի սպասելի ունենք: Այդ ամենը մենք նախապես կանխագուշակել ենք եւ գիտենք մեր հնարավորություններն ինչքան են, ինչ պոտենցիալ ունեն մեր տղաներն ու աղջիկները: Գուցե հարթակի վրա խաղաքարտերը փոխվեն, կանխագուշակումներ չանենք, բայց իրոք մեծ ակնկալիքներ ունենք, քանի որ բոլորն էլ լավ պատրաստված են եւ հիանալի մարզավիճում են գտնվում»,- ասաց Վիգեն Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ 2018 թվականի փետրվարին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արտաշես Ներսիսյանը եւ երկրորդ մարզիչ Արման Ղազարյանը հեռացվեցին հավաքականներից, քանի որ ծանրորդ Սոնա Պողոսյանի դոպինգ-թեստի արդյունքները դրական էին եղել: Արտաշես Ներսիսյանին փոխարինեց տղամարդկանց հավաքականի երկրորդ մարզիչ Վիգեն Խաչատրայնը:

«Մեր թիմում դեռ կունենանք այնպիսի մարզիկիներ, ինչպիսին եղել են Հռիփսիմե Խուրշուդյանը, Նազիկ Ավդալյանը: Մենք հոյակապ նոր սերունդ ունենք՝ պատանիներ: Երիտասարդներում այդքան էլ լավ ներուժ չունենք, այդ պատճառով էլ աղջիկների ծանրամարտը մի փոքր կաղում է: Վստահեցնում եմ, որ 2 տարի անց Հայաստանն ունենալու է աղջիկների հոյակապ թիմ»,- նշեց Վիգեն Խաչատրյանը:

Հայաստանի հավաքականի կազմում ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում հանդես կգան նաեւ 73 կգ քաշային Արմեն Գրիգորյանը (ապրիլի 9), 81 կգ քաշ Անդրանիկ Կարապետյան եւ Ռաֆիկ Հարությունյան,  կանանց հավաքականից Լիաննա Գյուրջյան 81 կգ (ապրիլի 10): 89 կգ Հակոբ Մկրտչյան եւ Դավիթ Հովհաննիսյան (ապրիլի 11): 87 կգ Տաթեւ Հակոբյան (ապրիլի 12):  +87 կգ Արփինե Դալալյան, 102 կգ Արսեն Մարտիրոսյան եւ Սամվել Գասպարյան, 109 կգ Սիմոն Մարտիրոսյանը, +109 կգ Ռուբեն Ալեքսանյան եւ Գոռ Մինասյան (ապրիլի 13):

Լուսինե Շահբազյան, Արսեն Սարգսյան (Բաթումի)

NEWS.am Sport լուսաբանումն իրականացնում է UCOM աջակցությամբ

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս