00:51  ,  8 ապրիլի, 2019

ՊՍԺ-ն միավորներ կորցրեց տանը

Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրում չեմպիոն ՊՍԺ-ն սեփական խաղադաշտում մրցեց «Ստրասբուրգի» հետ եւ միավորներ կորցրեց։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2։2։

ՊՍԺ-ն 30 խաղից հետո 81 միավորով առաջինն է եւ 20 միավորի առավելություն ունի մեկ հանդիպում շատ անցկացրած «Լիլի» նկատմամբ։

Ֆրանսիայի առաջնություն, 31-րդ տուր

ՊՍԺ - «Ստրասբուրգ»՝ 2։2

Էրիկ Շուպո-Մոտինգ, 13, Տիլո Կերեր, 82 - Ժոյա Դա Կոշտա, 26, Անտոնի Գոնսալվես, 38

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում