00:27  ,  8 ապրիլի, 2019

«Նապոլին» չհաղթեց հանդիպման մեծ մասը 10 խաղացողներով անցկացրած «Ջենոային» (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 31-րդ տուրում «Նապոլին» տանը մրցեց «Ջենոայի» հետ եւ բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1։1, թեեւ 28-րդ րոպեից մրցակիցը խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

«Նապոլին» ունի 64 միավոր եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է արդեն 20 միավոր։ Մնացած 7 տուրերում «Յուվենտուսին» անհրաժեշտ է վաստակել ընդամենը մեկ միավոր չեմպիոնությունն ապահովելու համար։ Երրորդ տեղում ընթացող «Ինտերը» «Նապոլիին» զիջում է 7 միավոր։ «Ջենոան» 14-րդն է՝ 34 միավոր։

Իտալիայի առաջնություն, 31-րդ տուր

«Նապոլի» - «Ջենոա»՝ 1։1 (տեսանյութ)

Դրիս Մերտենս, 34 - Դարկո Լազովիչ, 45+3

Հեռացում՝ Ստեֆանո Ստուրարո («Ջենոա»), 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով