18:57  ,  7 ապրիլի, 2019

«Էվերտոնն» ուժեղ էր «Արսենալից» (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» Լիվերպուլում մրցեց «Էվերտոնի» հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը պարտություն կրեց նվազագույն հաշվով։

«Էվերտոնի» կազմում արդեն 10-րդ րոպեին աչքի ընկավ անգլիացի պաշտպան Ֆիլ Ջագելկան։

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն «Արսենալի» մեկնարկային կազմում էր եւ անցկացրեց ամբողջ հանդիպումը։

«Արսենալը» 63 միավորով չորրորդն է եւ 1 միավոր հետ է «Տոտենհեմից»։ 63 միավոր ունի նաեւ 5-րդ տեղում ընթացող «Չելսին»։ «Էվերտոնը» 9-րդն է՝ 46 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Էվերտոն» - «Արսենալ»՝ 1։0 (տեսանյութ)

Ֆիլ Ջագելկա, 10

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով