16:28  ,  7 ապրիլի, 2019

Red Eagles-ի բողոքի գործողությունը «Հանրապետականում»

Red Eagles ֆուտբոլային երկրպագուական շարժումը ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրի «Փյունիկ» - «Լոռի» հանդիպման ժամանակ պահանջել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի եւ ՀՖՖ փոխնախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը։

Ֆանատները համապատասխան գրությամբ պաստառներ են կախել «Հանրապետական» ստադիոնի տրիբունայում, ճայտրուկներ վառել։ Ոստիկանությունը ֆանատներին դուրս է հրավիրել տրիբունայից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում