00:38  ,  7 ապրիլի, 2019

«Բարսելոնան» ուժեղ էր «Աթլետիկոյից»․ Կոստայի հեռացումն ու Սուարեսի եւ Մեսիի գոլերը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում առաջատար «Բարսելոնան» ընդունեց երկրորդ տեղում ընթացող Մադրիդի «Աթլետիկոյին» եւ 92 հազար ֆուտբոլասերների ներկայությամբ առավելության հասավ վերջին րոպեներին խփած գոլերի շնորհիվ՝ 2։0։

85-րդ րոպեին իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի փոխանցումից հետո աչքի ընկավ ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը։ Երկու րոպե անց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին կրկնապատկեց հաշիվը։

Հյուրերը 28-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով։ Ոչ մարզական վարքի համար հեռացվել էր իսպանացի հարձակվող Դիեգո Կոստան։

«Բարսելոնան» 73 միավորով առաջին տեղում է եւ «Աթլետիկոյի» նկատմամբ ունի արդեն 11 միավորի առավելություն։ Երրորդ տեղում ընթացող «Ռեալը» վաստակել է 60 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 2։0 (տեսանյութ)

Լուիս Սուարես, 85, Լիոնել Մեսի, 87

Հեռացում՝ Դիեգո Կոստա («Աթլետիկո»), 28

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում