22:20  ,  6 ապրիլի, 2019

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 5։0 (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության երկրորդ շրջանի կենտրոնական խաղում չեմպիոն «Բավարիան» տանը մրցեց առաջատար Դորտմունդի «Բորուսիայի» հետ եւ առավելության հասավ 5։0 հաշվով։

Խորվաթ Նիկո Կովաչի գլխավորած թիմը հանդիպման ելքը վճռեց արդեն առաջին խաղակեսում։ Գերմանացի Մատս Հումելսը, լեհ Ռոբերտ Լեւանդովսկին, իսպանացի Խավի Մարտինեսը եւ գերմանացի Սերժ Գնաբրին գրավեցին Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը։ Հիմնական ժամանակի նախավերջին րոպեին Լեւանդովսկին նաեւ դուբլ ձեւակերպեց։

«Բավարիան» 64 միավորով բարձրացավ առաջին տեղ, «Բորուսիան» նահանջեց երկրորդ տեղ՝ 63 միավոր։

Գերմանիայի առաջնություն, 28-րդ տուր

«Բավարիա» - «Բորուսիա Դորտմունդ»՝ 5։0 (տեսանյութ)

Մատս Հումելս, 10, Ռոբերտ Լեւանդովսկի, 17, 89, Խավի Մարտինես, 41, Սերժ Գնաբրի, 43

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով

  • Լրահոս