20:06  ,  6 ապրիլի, 2019

«Ռեալի» կամային հաղթանակը Բենզեմայի դուբլի շնորհիվ (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 31-րդ տուրում Մադրիդի «Ռեալն» ընդունեց «Էյբարին»։ Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։

Արքայական թիմն առաջինը գոլ բաց թողեց։ 39-րդ րոպեին «Էյբարի» կազմում հանդիպման հաշիվը բացեց իսպանացի հարձակվող Մարկ Կարդոնան։ 59-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման, որն արդյունավետ օգտագործեց իսպանացի կիսապաշտպան Մարկո Ասենսիոյի փոխանցումը։ 81-րդ րոպեին էլ Բենզեման ձեւակերպեց դուբլ։ Գոլային փոխանցումը կատարեց գերմանացի կիսապաշտպան Տոնի Կրոսը։

«Ռեալը» 60 միավորով երրորդ տեղում է եւ 2 միավոր է հետ Մադրիդի «Աթլետիկոյից», որը 31-րդ տուրում կհյուրընկալվի «Բարսելոնային»։ «Էյբարը» 39 միավորով 11-րդ տեղում է։

Իսպանիայի առաջնություն, 31-րդ տուր

«Ռեալ» - «Էյբար»՝ 2։1 (տեսանյութ)

Քարիմ Բենզեմա, 59, 81 - Մարկ Կարդոնա, 39

«Բարսելոնա» - «Աթլետիկո»՝ 22։45 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում