18:34  ,  6 ապրիլի, 2019

Էդին Ջեկոն վերադառնում է անգլիական Պրեմյեր լիգա

Անգլիական Պրեմյեր լիգայում հանդես եկող «Վեստ Հեմը» համաձայնության է հասել իտալական «Ռոմայի» բոսնիացի հարձակվող Էդին Ջեկոյի հետ անձնական պայմանագրի հարցում, հաղորդում է Goal.com-ը։

33-ամյա ֆուտբոլիստը կկնքի երկու տարվա պայմանագիր։ «Ռոման» տրանսֆերից կստանա 20 միլիոն եվրո։ Ջեկոյի պայմանագիրն իտալական թիմի հետ նախատեսված է մինչեւ 2020թ․ հունիս։

Ջեկոն «Ռոմայում» խաղում է 2016 թվականից։ Դրանից առաջ չորս տարի հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում», դարձել Անգլիայի կրկնակի չեմպիոն։ Բոսնիայի հավաքականում է 2007 թվականից։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում