15:51  ,  6 ապրիլի, 2019

«Բանանցն» ավելացված ժամանակում կորզեց հաղթանակ

Ֆուտբոլի Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության 25-րդ տուրում «Գանձասար-Կապանն» ընդունեց «Բանանցին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։ Հյուրերը հաղթական գոլը խփեցին ավելացված ժամանակում, երբ մրցակիցը մնացել էր 10 ֆուտբոլիստներով։

«Բանանցը» 22 խաղից հետո 38 միավորով երկրորդն է։ Նույնքան միավոր ունի մեկ հանդիպում քիչ անցկացրած «Արարատ-Արմենիան», որը առաջինն է։ 

«Գանձասար-Կապանը» 23 միավորով 7-րդն է։

Հայաստանի առաջնություն, 25-րդ տուր

«Գանձասար-Կապան» - «Բանանց»՝ 1։2 (տեսանյութ)

Ալեքսանդր Հովհաննիսյան, 86 - Էդուարդ Կպոդո, 53, Կամարա, 90+3

Հեռացում՝ Չուլա («Գանձասար-Կապան»), 90, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում