00:51  ,  6 ապրիլի, 2019

«Լիվերպուլի» կամային հաղթանակն ու առաջին տեղը (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 33-րդ տուրի խաղում «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Սաութհեմփթոնին» եւ տարավ կամային հաղթանակ 1։3 հաշվով։

Գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմը գոլ բաց թողեց արդեն 9-րդ րոպեին, սակայն հետո կարողացավ պատասխանել երեք գոլով։

«Լիվերպուլը» 82 միավորով բարձրացավ առաջին տեղ, սակայն 80 միավոր ունեցող «Մանչեսթեր Սիթին» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Սաութհեմփթոնը» 16-րդն է՝ 33 միավոր։

Անգլիայի առաջնություն, 33-րդ տուր

«Սաութհեմփթոն» - «Լիվերպուլ»՝ 1։3 (տեսանյութ)

Շեյն Լոնգ, 9 - Նաբի Կեյտա, 36, Մոհամեդ Սալահ, 80, Ջորդան Հենդերսոն, 86

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում