15:37  +04,  4 ապրիլի, 2019

ՖԻՖԱ․ Հայաստանի հավաքականը նահանջել է 106-րդ տեղ

Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը։ Եվրո-2020-ի ընտրական փուլի խաղերում Բոսնիա-Հերցեգովինային (1։2) եւ Ֆինլանդիային (0։2) պարտված Հայաստանի հավաքականը նահանջել է 5 աստիճան եւ այժմ 106-րդն է։

Առաջին տասնյակում են Բելգիայի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Անգլիայի, Խորվաթիայի, Ուրուգվայի, Պորտուգալիայի, Շվեյցարիայի, Իսպանիայի եւ Դանիայի հավաքականները։

Եվրո-2020-ի ընտրական մրցաշարում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Իտալիայի հավաքականը 17-րդ տեղում է, Բոսնիա-Հերցեգովինան՝ 35, Հունաստանը՝ 43, Ֆինլանդիան՝ 60, Լիխտենշտեյնը 182։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (12)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ