21:36  ,  4 ապրիլի, 2019

Եփրեմ Վարդանյանը կարիերան կշարունակի Բելառուսում

Հարձակվող Եփրեմ Վարդանյանը (Եֆրեմ Վարտանյան) հաջող փորձաշրջան է անցել եւ պայմանագիր կնքել «Կրումկաչի» ակումբի հետ, որը հանդես է գալիս Բելառուսի առաջնության Առաջին լիգայում։

20-ամյա Վարդանյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» սան է, հրավիրվել է Ռուսաստանի մինչեւ 16, 17 եւ 18 տարեկանների հավաքականներ։ Նրա նախորդ ակումբը եղել է «Սոչին»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս