02:48  ,  4 ապրիլի, 2019

«Վալենսիան» ուժեղ էր «Ռեալից» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվեց «Վալենսիային»։ Արքայական թիմը առաջին պարտությունը կրեց գլխավոր մարզիչի պաշտոնում ֆրանսիացի Զինեդին Զիդանի երկրորդ նշանակումից հետո։

«Վալենսիան» առավելության հասավ 2։1 հաշվով եւ 46 միավորով բարձրացավ 5-րդ տեղ։ «Ռեալը» 57 միավորով երրորդն է եւ 5 միավոր հետ է Մադրիդի «Աթլետիկոյից»։ Առաջատար «Բարսելոնան» ունի 70 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Վալենսիա» - «Ռեալ»՝ 2։1 (տեսանյութ)

Գոնսալու Գուեդեշ, 35, Էսեկիել Գարայ, 83 – Քարիմ Բենզեմա, 90+3

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով