00:36  ,  4 ապրիլի, 2019

«Մանչեսթեր Սիթիի», «Չելսիի» եւ «Տոտենհեմի» հաղթանակները (տեսանյութ)

Անգլիայի առաջնությունում տեղի ունեցան առաջատարների մասնակցությամբ տարբեր տուրերից տեղափոխված հանդիպումներ։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ընդունեց «Կարդիֆ Սիթիին» եւ հաղթանակ տարավ 2։0 հաշվով։ Լոնդոնի «Տոտենհեմը» նույն հաշվով նոր ակումբային ստադիոնում անցկացված խաղում առավելության հասավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ։

Լոնդոնի «Չելսին» սեփական խաղադաշտում երեք գոլ խփեց «Բրայթոնին»։

«Մանչեսթեր Սիթին» 80 միավորով բարձրացավ առաջին տեղ եւ 1 միավորի առավելություն ունի «Լիվերպուլի» նկատմամբ։ «Տոտենհեմը» 64 միավորով երրորդն է, սակայն 63 միավոր ունեցող «Արսենալը» մեկ հանդիպում քիչ է անցկացրել։ «Չելսին» 63 միավորով 5-րդն է։

Անգլիայի առաջնություն, 27-րդ տուր

«Չելսի» - «Բրայթոն»՝ 3։0 (տեսանյութ)

Օլիվյե Ժիրու, 38, Էդեն Ազար, 60, Ռուբեն Լոֆտուս-Չիկ, 63

31-րդ տուր

«Տոտենհեմ» - «Քրիսթալ Փելաս»՝ 2։0 (տեսանյութ)

Սոն Հին Մին, 55, Կրիստիան Էրիկսեն, 80

33-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Կարդիֆ Սիթի»՝ 2։0 (տեսանյութ)

Կեւին Դե Բրույնե, 6, Լերոյ Սանե, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում