22:55  ,  3 ապրիլի, 2019

«Նապոլին» պարտվեց հետնապահին (տեսանյութ)

Իտալիայի առաջնության 30-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվեց հետնապահներից «Էմպոլիին» եւ պարտություն կրեց 1։2 հաշվով։

«Նապոլին» 63 միավորով երկրորդ տեղում է եւ արդեն 18 միավոր է հետ առաջատար «Յուվենտուսից», որը առաջնության ավարտից 8 տուր առաջ գործանակում ապահովել է չեմպիոնությունը։ Երրորդ տեղում ընթացող «Ինտերը» 29 խաղից հետո ունի 53 միավոր։ «Էմպոլին» 17-րդն է՝ 28 միավոր։

Իտալիայի առաջնություն, 30-րդ տուր

«Էմպոլի» - «Նապոլի»՝ 2։1 (տեսանյութ)

Դիեգո Ֆարիաս, 28, Ջովանի Դի Լորենցո, 52 – Պյոտր Զելինսկի, 44

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում