23:26  ,  2 ապրիլի, 2019

Գոդինի եւ Գրիզմանի գոլերը հաղթանակ բերեցին Մադրիդի «Աթլետիկոյին» (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 30-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» հյուրընկալեց «Ժիրոնային» եւ առավելության հասավ 2:0 հաշվով։

Ուրուգվայցի պաշտպան Դիեգո Գոդինի եւ ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանի գոլերը հաղթանակ բերեցին արգենտինացի Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմին։

«Աթլետիկոն» 62 միավորով երկրորդ տեղում է եւ 7 միավոր հետ է մեկ հանդիպում քիչ անցակցրած «Բարսելոնայից»։ Երրորդ տեղում ընթացող «Ռեալը» 29 խաղում վաստակել է 57 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 30-րդ տուր

«Աթլետիկո» - «Ժիրոնա»՝ 2։0 (տեսանյութ)

Դիեգո Գոդին, 76, Անտուան Գրիզման, 90+4

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս