22:40  ,  2 ապրիլի, 2019

Հենրիխ Մխիթարյան․ Հաճելի է ստանալ ամսվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակը

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ստացել է փետրվարի արդյունքում Լոնդոնի «Արսենալի» լավագույն ֆուտբոլիստի մրցանակը։ Այդ մասին 30-ամյա ֆուտբոլիստը գրել է սոցիալական ցանցերում՝ հրապարակելով լուսանկար։

Հիշեցնենք, որ անգլիական ակումբի կայքում անցկացված քվեարկության արդյունքում հայ ֆուտբոլիստը ստացել էր ձայների 40 տոկոսը։

Մրցանակին հավակնում էին նաեւ ֆրանսիացի հարձակվող Ալեքսանդր Լյակազեթը, գերմանացի դարպասապահ Բերնդ Լենոն եւ բոսնիացի պաշտպան Սեադ Կոլաշինացը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում